Ի՞նչ է պետք իմանալ «Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մասին (տեսանյութ)

Եվրոպայի սուպերգավաթի շրջանակում կկայանա «Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:

Երբ և որտեղ է նախանշված խաղը

Հանդիպումը կկայանա այսօր` օգոստոսի 8-ին, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում: Մրցավեճի սկզբը` Երևանի ժամանակով 22:45-ին: Դաշտի տեր է համարվելու մադրիդյան թիմը: 

Հեռարձակումը

Հայաստանում ցուցադրվելու է Արմենիա TV-ի ուղիղ եթերում:

Թիմերի անցած ճանապարհները

ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում հայտնվելու համար «Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգան.

F խմբում գրավել է 2-րդ տեղը

1/8 եզրափակչում հաղթանակ «Նապոլիի» նկատմամբ` 6:2 (3:1, 3:1) հաշվով
¼ եզրափակիչ – «Բավարիա»` 6:3 (4:2, 2:1)
½ եզրափակիչ – «Ատլետիկո»` 4:2 (3:0, 1:2)
Եզրափակիչ – «Յուվենտուս»` 4:1

Լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդու` 12 գոլ:

«Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է Եվրոպա լիգայի չեմպիոն

A խմբում 2-րդ տեղ

1/16 եզրափակիչ – «Սենտ Էտիեն»` 4:0 (3:0, 1:0)
1/8 եզրափակիչ – «Ռոստով»` 2:1 (1:0, 1:1)
¼ եզրափակիչ – «Անդերլեխտ»` 3:2 (2:1, 1:1)
½ եզրափակիչ – «Սելտա»` 2:1 (1:1, 1:0)
Եզրափակիչ – «Այաքս»` 2:0

Լավագույն ռմբարկու` Հենրիխ Մխիթարյան (6 գոլ)


Նախկին հանդիպումներ

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռեալը» պաշտոնական խաղերում հանդիպել են 10 անգամ: Բոլոր մրցավեճերը եղել են Չեմպիոնների լիգայի/գավաթի փլեյ-օֆֆ փուլում

1956-57թթ. Չեմպիոնների գավաթ. կիսաեզրափակիչ

«Ռեալ» – ՄՅՈւ` 3:1
ՄՅՈւ – «Ռեալ»` 2:2

1967-68թթ. Չեմպիոննների գավաթ, կիսեազրափակիչ

ՄՅՈւ – «Ռեալ»` 1:0
«Ռեալ» – ՄՅՈւ` 3:3

1999-2000թթ. Չեմպիոնների լիգա, ¼ եզրափակիչ

«Ռեալ» – ՄՅՈւ` 0:0
ՄՅՈւ – «Ռեալ»` 2:3

2002-03թթ. Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ

«Ռեալ» – ՄՅՈւ` 3:1
ՄՅՈւ – «Ռեալ»` 4:3

2012-13թթ. Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Ռեալ» – ՄՅՈւ` 1:1
ՄՅՈւ – «Ռեալ»` 1:2

Ընդհանուր

«Ռեալ» – Հ4 Ո4 Պ2 Գ20:16

«Մանչեսթեր Յունայթեդ» – Հ2 Ո2 Պ4 Գ16:20

Ինչպես են նախկինում հանդես եկել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում

«Ռեալ»

Հաղթանակներ – 2002, 2014, 2016 թվականներին

Պարտություններ – 1998, 2000

«Արքայական ակումբը» կարող է երկու անգամ անընդմեջ նվաճել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը: Վերջին անգամ դա հաջողվել է «Միլանին» (1989 և 1990 թվականներին): Հաղթանակի դեպքում մադրիդցիները 4-րդ անգամ կստանան այդ մրցանակը: Այն ավելի շատ նվաճել են միայն «Միլանն» ու «Բարսելոնան» (5-ական անգամ)

«Մանչեսթեր Յունայթեդ»

Հաղթանակ – 1991

Պարտություններ – 1999, 2008

Բոլոր երկու դեպքերում, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» եղել է Չեմպիոնների լիգայի հաղթողի կարգավիճակով, սուպերգավաթում պարտվել է: Միակ հաղթանակը գրանցվել է, երբ անգլիացիները ներկայացված են եղել որպես Գավաթակիրների գավաթակիր:

Աղբյուրը` uefa.com

Հետևեք մեզ նաև Telegram-ում