«ԲՄԱ-Խաբարովսկի» առաջին հաղթանակը. Կորյանը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնությունում մեկնարկել է 5-րդ տուրը: Առաջին խաղում «ԲՄԱ-Խաբարովսկն» ընդունել է Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Անժիին» ու 2:0 հաշվով հաղթանակ տոնել:

Հաշիվը 68-րդ րոպեին բացվել է «բանակայինների» արագ հակագրոհի արդյունքում: Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը գրագետ փոխանցմամբ նպաստավոր դիրք է դուրս բերել Միրոսլավ Մարկովիչին, ով հուժկու հարվածով գրավել է դարպասը:

Կորյանի գոլային փոխանցումը

Գոլից երեք րոպե անց Կորյանը փոխարինվել է:

Մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին Ռուսաստանի հեռավոր արևելքը ներկայացնող թիմը կրկնապատկել է հաշիվը: Աչքի է ընկել Նիկոլայ Կալինսկին:

«ԲՄԱ-Խաբարովսկի» համար այդ հաղթանակն առաջինն էր Պրեմիեր լիգայում: Մրցաշարային աղյուսակում «բանակայինները» 3 միավորով բարձրացան 13-րդ հորիզոնական: Ալեքսանդր Գրիգորյանի թիմը նույնքան միավորով 15-րդն է:

Խաղի տեսությունը

Հետևեք մեզ նաև Telegram-ում