«Լիվերպուլը» կողմնորոշվել է Կոուտինյոյին փոխարինողի հարցում

«Լիվերպուլը» սկսել է դիտարկել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին փոխարինելու տարբերակները: Նման քայլի պատճառն այն է, որ բրազիլացին մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:

Mundodeportivo.com-ը տեղեկացնում է, որ մերսիայդցիները մտադիր են 25-ամյա ֆուտբոլիստի փոխարեն հրավիրել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Մանուել Լանսինիին:

Նշվում է, որ արգենտինացու խաղն անչափ դուր է գալիս «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Այս տարվա հունիսին 24-ամյա ֆուտբոլիստը նորամուտն է նշել Արգենտինայի հավաքականում:

ԱՊԼ-ի նախորդ առաջնությունում Լանսինին մասնակցել է 35 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում