Վան Դեյկ. Այլ ելք չկա, ստիպված եմ տրանսֆեր պահանջել

«Սաութհեմթոնի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը հատատել է, որ տրանսֆերի պաշտոնական դիմում է ներկայացրել անգլիական ակումբին: Հոլանդացին ցանկանում է թոփ-ակումբ տեղափոխվել:

«Պետք է հաստատեմ, որ «Սաութհեմթոնին» պաշտոնապես դիմել եմ ինձ տրանսֆերի հանելու շուրջ: Ցավոք, այլ ելք չունեի, քանի որ ակումբը հայտարարել է ինձ տուգանելու և երկշաբաթյա աշխատավարձից զրկելու մասին: Նաև այլ կարգապահական սանկցիաներ է կիրառել (հեռացրել է մարզումներից-խմբ.): Բողոքարկելու եմ այդ որոշումները, որովհետև կարծում եմ`դրանք անարդար են:

Վերջին վեց ամսվա ընթացքում բազմաթիվ զրույցներ եմ ունեցել ակումբի ղեկավարության, նախկին մարզիչ Կլոդ Պյուելի և ներկայիս մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոյի հետ: Նրանց տեղեկացրել եմ, որ ցանկանում եմ հեռանալ թիմից ու նոր մարտահրավերներ ընդունել: Ցանկանում եմ կրկին խաղալ եվրագավաթներում, պայքարել լուրջ տիտղոսների համար: Այդ պատճառով ուզում եմ, որ «Սաութհեմփթոնը» հաշվի առնի թոփ-ակումբների հետաքրքրությունն իմ նկատմամբ, եթե դրանք նախկինի պես առկա են»,- 26-ամյա ֆուտբոլիստի հայտարարությունն է մեջբերում skysports.com-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Լիվերպուլը» Վան Դեյկին ձեռք բերելու գլխավոր ֆավորիտն է, սակայն «Չելսին» նույնպես մտադիր է պայքարել հոլանդացու համար: Սպասվում է, որ գործարքի ձևակերպման դեպքում Վան Դեյկը կդառնա աշխարհի ամենաթանկ պաշտպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում