«Ատլետիկոյի» կիսապաշտպանը տեղափոխվել է «Զենիթ»

«Զենիթը» պաշտոնապես հայտարարել է, որ նոր ֆուտբոլիստ ունի: Ռուսական ակումբը ձեռք է բերել Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Մատիաս Կրանևիտերին:

24-ամյա ֆուտբոլիստը պետերբուրգցիների հետ 4 տարվա պայմանագիր է կնքել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքը կազմելու է 8 միլիոն եվրո:

Այս ամռանը Կրանևիտերը դարձավ «կապտասպիտակների» 4-րդ արգենտինացի նորեկը: Մինչ այդ «Զենիթ» էին տեղափոխվել պաշտպան Էմանուել Մամանան, կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը և հարձակվող Սեբաստիան Դրիուսին:

Նախորդ մրցաշրջանը Կրանևիտերը վարձավճարով անցկացրել է «Սևիլյայում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում