Ինչպե՞ս «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կազդեն Սուպերգավաթի վիճակագրության վրա

ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի շրջանակում այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի հաղթող «Ռեալի» ու Եվրոպա լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդի» միջև հանդիպումը: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մի շարք ուշագրավ վիճակագրական թվեր է ներկայացրել, որոնց այսօր կարող են մոտենալ կամ գերազանցել իսպանական ու անգլիական թիմերն ու նրանց ֆուտբոլիստները:

Չեմպիոնների լիգայի/գավաթի հաղթողները 41-ից 22 դեպքում նվաճել են ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը:

• ՈւԵՖԱ գավաթ/Եվրոպա լիգայի հաղթողները 17 անգամ նվաճել են սուպերգավաթը: Մյուս 2 դեպքում հաղթող է դարձել գավաթակիրների գավաթակիրը:

• Սուպերգավաթն ամենաշատը հաղթած երկրները

Իսպանիա – 13 («Բարսելոնա»` 5, «Ռեալ»` 3, «Վալենսիա»` 2, «Ատլետիկո»` 2, «Սևիլյա»` 1)

Իտալիա – 9 («Միլան»` 5, «Յուվենտուս»` 2, «Լացիո»` 1, «Պարմա»` 1)

Անգլիա – 7 («Լիվերպուլ»` 3, «Ասթոն Վիլա»` 1, «Մանչեսթեր Յունայթեդ»` 1, «Նոթինգհեմ Ֆորեստ»` 1, «Չելսի»` 1)

• ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում ամենատիղոսակիր թիմերը

5 անգամ – «Բարսելոնա», «Միլան»
3 անգամ – «Լիվերպուլ» և «Ռեալ»
2 անգամ – «Անդերլեխտ», «Ատլետիկո», «Այաքս», «Վալենսիա», «Յուվենտուս»

• Սուպերգավաթն ամենաշատ անգամ հաղթած ֆուտբոլիստները.

4 անգամ – Պաոլո Մալդինի («Միլան»` 1989, 1990, 1994, 2003)
4 անգամ – Դանիել Ալվես («Սևիլյա»` 2006, «Բարսելոնա»` 2009, 2011, 2015)

• Սուպերգավաթում ռեկորդային անգամ հաղթանակած մարզիչները

Կարլո Անչելոտի – 3 անգամ («Միլան»` 2003, 2007, «Ռեալ»` 2014)
Խոսեպ Գվարդիոլա – 3 անգամ («Բարսելոնա»` 2009, 2011, «Բավարիա»` 2013)

• ՈւԵՖԱ-ի սուպերգավաթային խաղին մասնակիցներն ըստ երկրների (2017 թվականը ներառյալ)

25 անգամ – Իսպանիա («Բարսելոնա»` 9, «Ռեալ»` 6, «Սևիլյա»` 5, «Վալենսիա»` 2, «Ատլետիկո»` 2, «Սարագոսա»` 1)

16 անգամ – Անգլիա («Լիվերպուլ»` 5, «Մանչեսթեր Յունայթեդ»` 4, «Չելսի»` 3, «Նոթինգհեմ Ֆորեսթ»` 2, «Արսենալ»` 1)

13 անգամ – Իտալիա («Միլան»` 7, «Յուվենտուս»` 2, «Ինտեր»` 1, «Պարմա»` 1, «Լացիո»` 1, «Սամպդորիա»` 1)

Մասնակիցներն ըստ ակումբների (2017 թվականը ներառյալ)

«Բարսելոնա» – 9 անգամ
«Միլան» – 7
«Ռեալ» – 6
«Լիվերպուլ», «Սևիլյա» – 5
«Բավարիա», «Պորտու», «Մանչեսթեր Յունայթեդ» – 4

• Յուրահատուկ թվեր

Ամենագոլառատ խաղը – 2015 թվական, «Բարսելոնա» – «Սևիլյա»` 5:4

Ամենախոշոր հաշվով հաղթանակը – 2006 թվական, «Սևիլյա» – «Բարսելոնա»` 3:0 և
2012 թվական, «Ատլետիկո» – «Չելսի»` 4:1

Լրացուցիչ ժամանակ – Նշանակվել է 6 անգամ: Վերջինը եղել է մեկ տարի առաջ` «Ռեալ» – «Սևիլյա» խաղում (3:2)

11-մետրանոց հարվածաշար – 2013 թվական, «Բավարիա» – «Չելսի»` 2:2 (5:4 11մ)

• Անհատական ռեկորդներ

Ամենարագ գոլը – Էվեր Բանեգա (2015 թ. «Բարսելոնա» – «Սևիլյա»` 5:4, 3-րդ րոպե)

Հեթ-տրիկներ – Ռադամել Ֆալկաո (2012թ. «Ատլետիկո» – «Չելսի») և Թերի Մակդերմոտ (1977թ. «Լիվերպուլ» – «Համբուրգ»)

Ինքնագոլ – Միակ ինքնագոլի հեղինակը դարձել է «Ֆեյենորդի» ֆուտբոլիստ Պատրիկ Պաուվեն: Այն գրանցվել է 2002 թվականի «Ռեալի» հետ մրցավեճում (1:3):

Կարմիր քարտեր – ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում խաղադաշտից հեռացվել են ` Փոլ Սքոուլզը («Մանչեսթեր Յունայթեդ», 2008թ.), Ռոլանդուն, Ֆրեդի Գուարինը (երկուսն էլ «Պորտու», 2011թ.) և Տիմոտե Կոլոձեյչակը («Սևիլյա», 2016 թվական)

• Սուպերգավաթում ռեկարդային թվով մասնակիցները

8 անգամ – Ալեասանդրո Կոստակուրտա («Միլան»), Ռոբերտո Դոնադոնի («Միլան»)
7 անգամ, – Պաոլո Մալդինի, Դանիելե Մասարո, Մաուրո Տասոտի (բոլորն էլ «Միլան»)
6 անգամ – Ֆրանկո Բարեզի («Միլան»), Արենդ Հաան («Այաքս», «Անդերլեխտ»)
5 անգամ – Դանիել Ալվես («Սևիլյա», «Բարսելոնա»), Մարսել Դեսայի («Միլան», «Չելսի»), Ալբերտ Ֆերեր («Բարսելոնա», «Չելսի»), Ռոնալդ Կուման (ՊՍՎ, «Բարսելոնա»), Ատիլո Լոմբարդո («Սամպդորիա», «Յուվենտուս», «Լացիո»), Ֆիլ Նիլ («Լիվերպուլ»)

• Լավագույն ռմբարկուներ

3 գոլ – Օլեգ Բլոխին («Դինամո» Կիև), Ռադամել Ֆալկաո («Ատլետիկո»), Արենդ Հաան («Այաքս», «Անդերլեխտ»), Թերի Մակդերմոտ («Լիվերպուլ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Գերդ Մյուլեր («Բավարիա»), Ռոբ Ռենսենբրինկ («Անդերլեխտ»), Ֆրանսուա վան դեր Էլստ («Անդերլեխտ»)

• 1973-1997թթ. ընթացքում ՈւԵՖԱ-ի սուպերգավաթն անցկացվել է երկու խաղի ֆորմատով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում