ESPN. «Լիվերպուլն» ընդունել է «Բարսելոնայի» առաջարկը

«Բարսելոնան» ու «Լիվերպուլը» պայմանավորվածության են հասել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխության շուրջ: Այդ մասին գրում է espnfc.com-ը:

Բրազիլացու տրանսֆերը կազմելու է 90 միլիոն եվրո: Գործարքում ներառված են լինելու հնարավոր պարգևավճարներ, որոնց վճարման դեպքում ընդհանուր գումարը կարող է հասնել 120 միլիոնի:

Կատալոնական ակումբի ներկայացուցիչները, ակումբի գործադիր տնօրեն Օսկար Գրաուի գլխավորությամբ, երեկ ժամանել էին Լիվերպուլ, որտեղ անմիջականորեն բանակցել են 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ: 

Նշվում է, որ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեմ է եղել տրանսֆերին, սակայն որոշիչ է դարձել բրազիլացու ցանկությունը:

Ավելի վաղ Կոուտինյոն «կապտանռնագույնների» հետ համաձայնեցրել էր անձնական պայմանագրի կետերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում