«Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մեկնարկային կազմեր

ՈւԵՖԱ-ի սուպերագավաթի խաղարկության «Ռեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից առաջ հայտնի են դարձել մրցող թիմերի մեկնարկային կազմերը:

Իսպանական ու անգլիական ակումբների թվիթերյան էջերը հայտնում են, որ մրցակիցները խաղը կսկսեն հետևյալ կազմերով.

«Ռեալ» – Նավաս, Մարսելո, Ռամոս, Վարան, Կարվախալ, Կազեմիրո, Մոդրիչ, Կրոս, Բեյլ, Իսկո, Բենզեմա

«Մանչեսթեր Յունայթեդ» – Դե Խեա, Դարմիան, Սմոլինգ, Լինդելյոֆ, Վալենսիա, Մատիչ, Էրերա, Պոգբա, Լինգարդ, Մխիթարյան, Լուկակու

Մադրիդցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մնացել է պահեստայինների թվում:

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում