«Telefoot». Մբապեն ընդունել է ՊՍԺ-ի առաջարկը

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն կարող է կարիերան շարունակել «Պարի Սեն Ժերմենում»: «Telefoot»-ը տեղեկացնում է, որ 18-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել փարիզյան ակումբ:

Սպասվում է, որ մոտակա ժամանակահատվածում ՊՍԺ-ն ֆրանսիացու տրանսֆերի դիմաց 155 միլիոն եվրո կառաջարկի:

Հիշեցնենք, որ Կիլիանի հայրը փարզիցիների երկրպագուն է և իր որդուն երկար ժամանակ համոզում էր տեղափոխվել հենց այդ ակումբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեին` «Ռեալ» տեղափոխվելու բանակցությունները նոր խոչընդոտների են հանդիպել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում