Իսպանիան «սեփականաշնորհել» է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը

ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ռեալը» 2:1 հաշվով առավելության է հասել «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

«Արքայական ակումբը» երկրորդ տարին անընդմեջ հաղթեց այդ մրցանակը: Վերջին անգամ նման բան հաջողվել էր «Միլանին», երբ իտալացիները հաղթանակել էին 1989 և 1990 թվականներին:

ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը վերջին տարիներին գրեթե միշտ ուղևորվում է Իսպանիա: Վերջին 9 տարիների ընթացքում Լա լիգան ներկայացնող ակումբները 8 անգամ հաղթել են այդ տիտղոսը: Երեքական անգամ գավաթը նվաճել են «Բարսելոնան» (2009, 2011, 2015) ու «Ռեալը» (2014, 2016, 2017), իսկ երկու անգամ` «Ատլետիկոն» (2010, 2012):

Այդ 9 տարվա ընթացքում միայն «Բավարիային» է հաջողվել 2013 թվականին հաղթանակ տոնել: Դա եղել է այն ժամանակ, երբ Խոսեպ Գվարդիոլայի թիմի մրցակիցը «Չելսին» է եղել, այլ ոչ թե Պրիմերան ներկայացնող ակումբ:

Իսպանական թիմերն ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը հաղթեցին 14-րդ անգամ: Մոտակա հետապնդողներ` Իտալիայի հաշվին գրանցված է 9 տիտղոս, իսկ Անգլիայի` 7:

Հետևեք մեզ նաև Telegram-ում