Մ-19. Հայաստանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը

Օգոստոսի 9-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացել է Հայաստանի և Ուզբեկստանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը: Արտակ Օսեյանի թիմը հաղթել 4:1 հաշվով,- գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Արմեն Հովհաննիսյանը:

1:0` Արմեն Հովհաննիսյան, 26
2:0` Հովհաննես Հարությունյան, 40
2:1` Դիլշոտ Սաիտով, 51
3:1` Արմեն Հովհաննիսյան, 59
4:1` Արմեն Հովհաննիսյան, 61

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

12. Նիկոլաս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան (16. Արսեն Սադոյան, 78), 15. Արթուր Խաչատրյան (14. Արման Ասիլյան, 78), 2. Հրաչյա Գեղամյան (23. Լևոն Ղարիբյան, 67), 11. Հովհաննես Հարությունյան (ա) (5. Միխաիլ Մուրադյան, 77), 6. Էրիկ Վարդանյան (22. Աբրահամ Պորտուգալյան, 51), 10. Արմեն Հովհաննիսյան (17. Վիգեն Կարապետյան, 74), 21. Արմեն Նահապետյան (9. Ռաֆիկ Մելիքյան, 67), 8. Միհրան Պետրոսյան (18. Էրիկ Ազիզյան, 46), 7. Կարեն Մելքոնյան (19. Առլեն Ծատուրյան, 74):

Երկու օր առաջ հայերն ուզբեկներին զիջել էին 0:1 հաշվով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում