«Բարսելոնա» – «Ռեալ». 3 տարվա վաղեմության որակազրկում (տեսանյութ)

«Բարսելոնա» – «Ռեալ». 3 տարվա վաղեմության որակազրկում (տեսանյութ)

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի մասնակցելու Իսպանիայի սուպերգավաթի առաջին մրցավեճին, որում մադրիդցիները հյուրընկալվելու են «Բարսելոնային»:

As.com-ը տեղեկացնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը որակազրկված է 2014 թվականի սուպերգավաթի` «Ատլետիկոյի» հետ խաղում ստացած երկու զգուշացումների համար: Այն ժամանակ «սերուցքայիները» սեփական հարկի տակ 1:1 հաշվով էին ավարտել «Ատկետիկոյի» հետ խաղը, իսկ պատասխան մրցավեճում զիջել են 0:1 հաշվով: Խորվաթը կարմիր քարտի է արժանացել հենց «Վիսենտե Կալդերոն» մարզադատում կայացած խաղում:

Իսպանական ֆուտբոլի կանոններով սուպերգավաթի խաղարկության որակազրկումը տարածվում է միայն այդ մրցաշարի վրա: 2014 թվականից հետո «Ռեալը» սուպերգավաթում չէր խաղացել:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին: Պատասխան մրցավեճը նախանշված է օգոստոսի 17-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում