Արոնյանը «սևերով» հաղթել է և դարձել առաջատար (կատարված քայլեր)

Արոնյանը «սևերով» հաղթել է և դարձել առաջատար (կատարված քայլեր)

Սենթ Լուիսում ընթացող «Սինքֆիլդ» գերխոշոր մրցաշարում Լևոն Արոնյանը հերթական փայլուն ելույթն է ունեցել: Հայ գրոսմայստերը սև խաղաքարերով մրցել է Հիկարու Նակամուրայի հետ և տպավորիչ հաղթանակ տոնել:

19-րդ քայլում ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստի թվացյալ աննշան քայլը (զինվորը` d3 d4) Լևոնին թույլ է տվել հարձակման անցնել և տիրել նախաձեռնությանը: Խաղավերջում` 54-րդ քայլի ժամանակ, Արոնյանը զինվորի առավելություն է ունեցել, ինչը ոչ մի շանս չի թողել մրցակցին:

Տուրի մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները`

Վիշվանաթան Անանդ – Յան Նեպոմինաչտնի` 1:0

Մաքսիմ Վարշե Լագրավ – Սերգեյ Կարյակին` 0:5:0,5

Ուեսլի Սո – Ֆաբիանո Կարուանա` 0,5:0,5

Պյոտր Սվիդլեր – Մագնուս Կարլսեն` 0,5:0,5

Այսպիսով, մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Արոնյանը վաստակած 4,5 միավորով հավասարվեց Մաքսիմ Վարշե Լագրավին: Վերջինս առաջին տեղն է գրավում լրացուցիչ ցուցանիշների հաշվարկում: Հերթական հաղթանակի շնորհիվ նույնքան միավոր է վաստակել նաև Վիշվանաթան Անանդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում