«Sky Sports». «Լիվերպուլը» մերժել է «Բարսելոնայի» 100-միլիոնանոց առաջարկը

«Sky Sports». «Լիվերպուլը» մերժել է «Բարսելոնայի» 100-միլիոնանոց առաջարկը

«Լիվերպուլը» նախկինի պես մտադիր չէ «Բարսելոնային» վաճառել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը:

«Sky Sports»-ին հայտնի է դարձել, որ կատալոնացիները 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց առաջարկել են 85 միլիոն եվրո, ինչպես նաև 15 միլիոնի պարգևավճարներ: Մերսիսայդցիները պատասխանել են մերժմամբ: Անգլիական ակումբի ղեկավարությունն ընդգծել է, որ բրազիլացին ոչ մի գնով չի վաճառվում:

Ավելի վաղ «Լիվերպուլը» բացասական պատասխան էր տվել նաև «կապտանռնագույների» 80-միլիոնանոց առաջարկին:

Երկու օր առաջ ESPN-ը գրել էր, որ «Բարսելոնան» 90 միլիոն եվրոյով (գումարած 30 միլիոնի բոնուսներ), համաձայնեցրել է Կոուտինյոյի տրանսֆերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում