Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Լա լիգայում (լուսանկար)

Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Լա լիգայում (լուսանկար)

Whoscored.com-ի վարկածով Ֆրանսիայի նախորդ առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ, «Մոնպելյեի» հարձակվող Ռիադ Բուդեբուզը կարիերան շարունակելու է Իսպանիայում:

27-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել «Բետիսի» հետ,- գրում է վերջինիս պաշտոնական կայքը:

«Transfermarkt»-ի տեղեկությամբ`  գործարքը կազմել է 7 միլիոն եվրո:

Ֆրանսիայի նախորդ առաջնության 33 խաղում ալժիրցին 11 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում