Վրե՞ժ, թե՞ սկզբունք. «Բարսելոնան» հետաձգում է Նեյմարի նորամուտը

Վրե՞ժ, թե՞ սկզբունք. «Բարսելոնան» հետաձգում է Նեյմարի նորամուտը

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը կարող է բաց թողնել Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի` «Գենգամի» հետ հանդիպումը: Փարիզյան ակումբը «Բարսելոնայից» դեռ չի ստացել բրազիլացու տեղափոխության անհրաժեշտ փաստաթղթերը:

As.com-ը գրում է` կատալոնացիները նման դիրքորոշում ունեն, քանի որ տրանսֆերի համար նախատեսված 222 միլիոն եվրոն չի փոխանցվել «բլաուգրանայի» հաշվեհամարին: Քանի դեռ այդ գումարը «կապտանռնագույները» չեն ստացել, նրանք Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային իրավունք ունեն թույլ չտալ ֆրանսիական կողմին ուղարկել անհրաժեշտ վկայականը:

Ֆրանսիական մամուլում գրում են, որ «Բարսելոնան» իրավունք ունի այդ վկայականը չուղարկել մինչև օգոստոսի 18-ը, դրանից հետո Լիգա 1-ը կարող է այն պահանջել ուղիղ ԻՖՖ-ից:

Նեյմարն արդեն բաց է թողել «Ամյենի» հետ առաջին տուրի խաղը (2:0): Եթե վերոնշյալ խնդիրը չլուծվի, բրազիլացին չի կարող հայտավորվել նաև «Գենգամի» հետ մրցավեճին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում