Ռոսբերգ. Չեմ տեսնում` ինչի շնորհիվ «Ֆերրարին» կարող է հասնել «Մերսեդեսի» մակարդակին

Ռոսբերգ. Չեմ տեսնում` ինչի շնորհիվ «Ֆերրարին» կարող է հասնել «Մերսեդեսի» մակարդակին

2016 թվականի Ֆորմուլա 1-ի չեմպիոն Նիկո Ռոսբերգը, ով դրանից հետո ավարտել է կարիերան, կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում «Ֆերրարին» խնդիրներ չի ստեղծի «Մերսեդեսի» համար: Նիկոյի խոսքերով` ամառային ընդմիջումից հետո գերմանական ավտոմեքենան կցուցադրի իր գերազանցությունը:

««Ֆերրարին» ձմռանը լավ է աշխատել, բայց մրցաշրջանի ընթացքում հարկավոր է բարելավել բոլիդը: Կասկածում եմ, որ իտալացիները կկարողանան «Մերսեդեսի» հետ նույն մակարդակը պահպանել: Բելգիայի Գրան-պրիում «Մերսեդեսին» հիանալի վիճակում կլինի: Չեմ տեսնում` ինչի շնորհիվ «Ֆերրարին» կարող է մրցակցություն ապահովել:

Հարկավոր է ընդունել, որ Ֆետելը բարդ մրցակից է Հեմիլթոնի ու Բոտասի համար, բայց երբեմն նա դժվարությամբ է վերահսկում զգացմունքները»,- Ռոսբերգի խոսքերն է մեջբերում f1.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում