«Marca». ՊՍԺ-ն 160 միլիոն եվրոյով գնել է Մբապեի տրանսֆերը

«Marca». ՊՍԺ-ն 160 միլիոն եվրոյով գնել է Մբապեի տրանսֆերը

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան շարունակելու է «Պարի Սեն Ժերմենում»,- վստահեցնում է Marca-ն: Իսպանական պարբերականի տեղեկությամբ, տրանսֆերը համաձայնեցված է` կողմերն արդեն փոխանակվում են համապատասխան փաստաթղթերով:

Մոտակա ժամանակահատվածում իրավաբանները կձևակերպեն գործարքը, որից հետո փարիզցիները պաշտոնապես կհայտարարեն տրանսֆերի մասին:

ՊՍԺ-ն Մբապեի համար 160 միլիոն եվրո է վճարելու: Համաձայնագրում առկա կլինեն նաև 20 միլիոն եվրոյի հնարավոր պարգևավճարներ:

Ավելի վաղ ֆրանսիական «Telefoot»-ը տեղեկացրել էր, որ Մբապեն համաձայնել է տեղափոխվել Փարիզ:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ՊՍԺ-ն 222 միլիոն եվրոյով ձեռք էր բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում