«Լոռին» պաշտոնապես գլխավոր մարզիչ ունի

«Լոռին» պաշտոնապես գլխավոր մարզիչ ունի

Օգոստոսի 10-ին «Լոռին» պայմանագիր է ստորագրել Պրո կարգի որակավորում ունեցող մարզիչ Արմեն Ադամյանն հետ: Վանաձորցիների մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ համաձայնագիրը գործելու է 2+1 տարի ձևաչափով:

Հայտնի մասնագետը նախկինում աշխատել է «Միկայում», գլխավորել ռուսական «Վոլգա» (Ուլյանովսկ), «Զենիթ» (Պենզա), «Դնեպր» (Սմոլենսկ) թիմերը:

Որպես մարզիչ՝ Ադամյանը երկու անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, մեկ անգամ՝ Սուպերգավաթը, մեկ անգամ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, երկու անգամ՝ բրոնզե մեդալակիր:

Արմեն Ադամյանին կօգնեն Մամիկոն Ղարիբջանյանը եւ դարպասապահների մարզիչ Մայիս Ազիզյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում