Անկեղծ իտալացին, ով իրեն աշխարհի երրորդ լավագույն ֆուտբոլիստն էր համարում
Նմանատիպ
Լիպիին խելագարված ծերուկ անվանեց, հարվածեց նրա որդուն ու բաց թողեց չեմպիոնական ԱԱ-2006-ը: Կապելոյին ոչնչություն անվանեց ու «դուրս թռչեց» «Ռեալից»: Կյելինիին հարվածեց, բաց թողեց Չեմպիոնների լիգայի խաղը և Ֆյոլերին կեղտոտ ֆրից կոչեց: «Ռոմայում» վիճեց բոլորի հետ և գնաց Մադրիդ: «Սամպդորիի» նախագահին կեղտ անվանեց ու վաճառքի հանվեց:
Անտոնիո Կասանոն հեռացավ մեծ ֆուտբոլից:
Այս մարզաձևը հենց նրա նման ֆուտբոլիստների վրա է հենվում: Նրանք ոչ միայն դաշտում, այլ նաև դրանից դուրս արվեստի են վերածում ֆուտբոլը: Կասանոն հեռացավ ու ֆուտբոլը ավելի մարզական դարձավ: Դարձավ ավելի արագ, բարձր և ուժեղ:
Անտոնիոյի մասին այդ ամենը հաստատ չի ասվել: Նա երիտասարդ ժամանակ էր արագ, բայց չէր փախչում պաշտպաններից, չէր էլ փորձում: Կասանոն հակառակի պահանջը չուներ էլ: Նա գնդակի հետ վարվում էր ինչպես կնոջ: Ի՞նչ իմաստ ուներ հասնել Կասանոյին, եթե նրանից գնդակը չէր պոկվում: Նա այդպես էլ մտավ իտալական ֆուտբոլ: Հանուն փոխանցման պարաստ էր նույնիսկ աշխարհի ծայրը հասնել:
Նրա կարիերայի առաջին գոլի դարպասը սև ու կապույտ էր: «Ինտերն» առհասարակ նրա հաճախորդն էր: Անտոնիոն որտեղ էլ խաղար, նրանց գոլ էր խփում: Բոլոր գոլերն արժանի էին «YouTube»-ում հայտնվել:
2003-ին Կասանոն դեռ շարունակում էր առաջ գնալ: Տուգանքներ, վեճեր, սկանդալներ, հարյուրավոր կանայք, որոնք ավելի շատ էին նրա մահճակալում, քան խփած գնդակները դաշտում: Կասանոն առաջ էր գնում: Մնացածը կարելի է «Ռեալի» ուսերին բարդել կամ Կապելոյի: Այո, կարգ ու կանոնին չհետևելն էլ դեր ունի, բայց դա բավարար պատճառ չէր:
Նման ֆուտբոլիստների մասին սովորաբար ասում են. «Չդարձավ այն, ինչ կարող էր դառնալ»: Հետո տաղանդի բացահայտման ինչ-որ տոկոսներ են հաշվում: Բայց բանն այն է, որ հիմա Կասանոյի մասին ենք խոսում: Նա դարձավ այն մարդն որը պետք է դառնար ու որևէ այլ մեկը դառնալ չէր կարող:
Կախարդանքն ու խենթությունը միանգամից էին նրա մեջ դրված: Նա Բալոտելլիի պես չէր, նա ապստամբ էր: Նրա մեջ սատանայություն կար, առանց որի կախարդանը չէր լինի: Մեկ անգամ լռեր՝ կմնար Հռոմում ու Միլանում: Անտոնիոն, սակայն չէր կեղծում:
Կես դար առաջ ծնվեր՝ Գարիբալդիի հետ կանցներ Իտալիայով:
Դատարկ բան է Բալոտելլիին ու Կասանոյին համեմատելը: Ընդհանրություններ ունեն իրենց պահվածքի մեջ, բայց Մարիոյի արածները տղայական խենթություններ են: Մարիոն շատ բան է ներսում պահում, Կասանոն՝ ոչ:
Լինելով «Ման. Սիթիի» պահեստային, Բալոտելլին իրեն Մեսսիից հետո աշխարհում երկրորդն էր համարում, սակայն հետո դրա ապացույց էր փնտրում: 34-ամյա Կասանոյի համար միևնույն է թե ինչ եք մտածում նրա մասին: Նա Մեսսիից ու Ինյեստայից հետո իրեն երրորդ էր համարում աշխարհում և վերջ:
Նրանց գործողություններն ու ֆուտբոլը բացարձակ տարբեր են: Բալոտելլին առողջ ոսկոր է: Նա լավ է հարվածում, արագ է, ամրակազմ…Բայց ի՞նչ կմնա, երբ հանես մկանները: Կասանոն այդ ամենը չի ունեցել: Նա միշտ ունեցել է այն, ինչն անհնար է խլել:
Հիմա նա կմասնակցի վետերանների մրցաշարերին: Կասանոն ավարտեց կարիերան: Ավարտեց այնպես, ինչպես անցկացրեց, սկանդալային: Ֆուտբոլիստ-Կասանոն 35 տարեկանում դադարեց իրականություն լինել: Նա հիմա ֆուտբոլի պատմության էջերին է:
Հնարավոր է, որ նա լավ չպտտեցրեց գնդակը «Վերոնայի» մարզման ժամանակ: Չհարվածեց այնտեղ, որտեղ միշտ էր հարվածում: Հասկացավ, որ արդեն երրորդը չէ աշխարհում ու հեռացավ:
Նա երբեք չի կեղծել: Չի էլ համաձայնել երկրորդական դերի հետ: Մեկ տարում շատ բան փոխվեց: Անտոնիոն հասկացավ ու ընդունեց: Նա գնաց ու պահպանեց նախկին կարծիքն ունենալու իրավունքը: Նրա համար միևնույն է, թե ինչ են ասում, ինչպես են վիճարկում իր ասածները:
Համաշխարհային ֆուտբոլում Մեսսիից ու Ինյեստայից հետո լավագույն ֆուտբոլիստը՝ Անտոնիո Կասանոն ավարտեց կարիերան:
Աղբյուրը` footballhd.ru
Հետևեք մեզ նաև Telegram-ում