Դևիդ Բեքհեմը վերադառնում է «Ռեալ»

Դևիդ Բեքհեմը վերադառնում է «Ռեալ»

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը մոտակա օրերին վերադառնալու է Մադրիդ. անգլիացին դառնալու է «արքայական ակումբի» դեսպանը: Այդ մասին Football Espana-ի հետ զրույցում հայտարարել է «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

«Մեծագույն ֆուտբոլիստները մեզ օգնեցին 2000 թվականից հետո դրական պատկեր ունենալ: Մեր թիմում հանդես են եկել Ֆիգուն, Զիդանը, Ռոնալդոն և Բեքհեմը: Վերջինիս հետ օրերս հանդիպել եմ:

Այդ ֆուտբոլիստները շարունակել են «Ռեալի» ներկայացուցիչները մնալ: Զիդանը գլխավորել է մեր թիմը, իսկ Բեքհեմը մեզ կմիանա դեսպանի կարգավիճակով»,- ասել է Պերեսը:

Հիշեցնենք, որ 42-ամյա անգլիացին «Ռեալի» կազմում է հանդես եկել 2003-2007թթ. ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում