Sport.es. «Բարսելոնայի» հսկայական առաջարկը մերժվել է

Sport.es. «Բարսելոնայի» հսկայական առաջարկը մերժվել է

«Բարսելոնան» նախկինի պես չի կարողանում Դորտմունդի «Բորուսսիայի» հետ պայմանավորվել հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերի շուրջ: Կատալոնացիների նախորդ առաջարկը, որը կազմում էր 70 միլիոն եվրո և ներառում լուրջ պարգևավճարներ, մերժվել էր:

Sport.es-ը տեղեկացնում է, որ «կապտանռնագույնները» ֆրանսիացուն ձեռք բերելու նոր փորձ են կատարել, որը կրկին անհաջողության է մատնվել: «Բարսելոնան» պատրաստ է եղել 20-ամյա ֆուտբոլիստի դիմաց 90 միլիոն եվրո վճարել: Հնարավոր բոնուսների հետ միասին այդ գումարը կարող էր հասնել 130 միլիոնի, սակայն գերմանացիները կրկին մերժմամբ են պատասխանել: «Բորուսսիան» հույս ունի, որ տրանսֆերային շուկայի ներկայիս բարձր գների շնորհիվ կարող է Դեմբելեի համար 150 միլիոն ստանալ:

Միաժամանակ հայտնի է դարձել, թե «Բարսելոնա» տեղափոխվելու դեպքում որքան է կազմելու ֆրանսիացու աշխատավարձը: Հարձակվողը «բլաուգրանայի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, ըստ որի տարեկան ստանալու է 10 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Դեմբելեն բաց է թողել ռուրյան թիմի վերջին մարզումը, ինչի պատճառով մեկ շաբաթով հեռացվել է մարզումներից ու խաղերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում