«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը մեկ տարի կխաղա այլ թիմում (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը մեկ տարի կխաղա այլ թիմում (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Թիմոթի Ֆոսու Մենսան առաջիկա մեկ տարին կանցկացնի ԱՊԼ-ի այլ ակումբում:

19-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս»,- տեղեկացնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը: Գանական արմատներով հոլանդացին «արծիվների» կազմում հանդես է գալու 24 համարի մարզաշապիկով:

Սպասվում է, որ Ֆոսու Մենսայի փոխարեն «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերելու ՊՍԺ-ի աջ պաշտպան Սերժ Օրյեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում