«Լիվերպուլ». Հայտարարություն Կոուտինյոյի տրանսֆերի մասին

«Լիվերպուլ». Հայտարարություն Կոուտինյոյի տրանսֆերի մասին

«Լիվերպուլն» իր պաշտոնական կայքի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի մասին լուրերին:
Բրազիլացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Բարսելոնան», որը պարգևավճարների հետ միասին պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել:

«Ցանկանում ենք հստակություն մտցնել Կոուտինյոյի հնարավոր տրանսֆերի շուրջ իրավիճակին: Մեր ակումբի վերջնական դիրքորոշումն է` Ֆիլիպեի տեղափոխության շուրջ որևէ առաջարկ չի դիտարկվելու: Բրազիլացին մնալու է «Լիվերպուլում»»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն հրաժարվել էր անգլիական ակումբից իր տրանսֆերը պահանջել: Նա որոշել էր սպասել կողմերի համաձայնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում