Կոուտինյոյի կտրուկ պատասխանը «Լիվերպուլին»

Կոուտինյոյի կտրուկ պատասխանը «Լիվերպուլին»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա»:

«Sky Sports»-ը տեղեկացնում է, որ բրազիլացին կտրուկ քայլով է արձագանքել անգլիական ակումբի հայտարարությանը, ըստ որի մերսիսայդցիները չեն դիտարկելու նրա տրանսֆերը վաճառելու առաջարկները: Այդ տեսակետին կողմ է արտահայտնվել նաև թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Դրանից Կոուտինյոն պաշտոնական դիմում է ներկայացրել «Լիվերպուլին», որում պահանջել իրեն տրանսֆերի հանել: 25-ամյա ֆուտբոլիստը որոշել էր չխառնվել բանակցությունների ընթացքին, սակայն այսօր տեղի ունեցածից հետո մտափոխվել է:

Ավելի վաղ «կապտանռնագույնները» կիսապաշտպանի համար 100 միլիոն եվրո էին առաջարկել, սակայն մերժում էին ստացել:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ բրազիլացին մեջքի վնասվածքի պատճառով բաց կթողնի ԱՊԼ-ի առաջին տուրում «Ուոթֆորդի» հետ կայանալիք արտագնա հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում