Նեգրեդոյի հետքերով. Անվանի իսպանացին տեղափոխվեց Թուրքիա (լուսանկար)

Նեգրեդոյի հետքերով. Անվանի իսպանացին տեղափոխվեց Թուրքիա (լուսանկար)

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբերտո Սոլդադոն կարիերան շարունակելու է Թուրքիայում: 32-ամյա ֆուտբոլիստը «Վիլյառեալից» տեղափոխվել է «Ֆեներբախչե»,- գրում է վերջինիս պաշտոնական կայք:

Իսպանացին ստամբուլյան ակումբի հետ «2+1» տարվա պայամանգիր է կնքել: Տրանսֆերի գինը չի հրապարակվում, սակայն մինչ այդ հայտնի էր դարձել, որ այն կազմելու է մոտ 10 միլիոն եվրո:

Ավելի վաղ Թուրքիա էր տեղափոխվել մեկ այլ անվանի իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոն: Նա դարձել է «Բեշիկթաշի» ֆուտբոլիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում