ԱԱ. Սամպաոլին հրապարակել է Արգենտինայի հավաքականի կազմը

ԱԱ. Սամպաոլին հրապարակել է Արգենտինայի հավաքականի կազմը

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում Ուրուգվայի ու Վենեսուելայի հավաքականների դեմ կայանալիք խաղերին: Հրավիրված խաղացողների ցանկը ներկայացնում է հարավամերիկյան այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Ալբիսելեստեին» կրկին միացել է «Ինտերի» ռմբարկու Մաուրո Իկարդին, իսկ «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինի անունը բացակայում է ցուցակից:

Դարպասապահներ – Սերխիո Ռոմերո («Մանչեսթեր Յունայթեդ»), Նաուել Գուսման («Տիգրես»), Խերոմինո Ռուլի («Ռեալ Սոսյեդադ»)։

Պաշտպաններ – Նիկոլաս Օտամենդի («Մանչեսթեր Սիթի»), Խավյեր Մասկերանո («Բարսելոնա»), Ֆեդերիկո Ֆասիո («Ռոմա»), Գաբրիել Մերկադո, Նիկոլաս Պարեխո (երկուսն էլ «Սևիլյա»)։

Կիսապաշտպաններ – Էդուարդո Սալվիո («Բենֆիկա»), Լուկաս Բիգլիա («Միլան»), Լեանդրո Պարեդես («Զենիթ»), Էվեր Բանեգա, Գիդո Պիսարո (երկուսն էլ «Սևիլյա»), Մանուել Լանսինի («Վեսթ Հեմ»), Աուգուստո Ֆերնանդես («Ատլետիկո»),Մարկոս Ակունյա («Սպորտինգ»), Խավյեր Պաստորե, Անխել Դի Մարիա (երկուսն էլ «ՊՍԺ»)։

Հարձակվողներ – Լիոնել Մեսսի (Բարսելոնա») Խոակին Կորեա («Սևիլյա»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Մաուրո Իկարդի («Ինտեր»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում