Մեդելը հեռացել է «Ինտերից» (լուսանկար)

Մեդելը հեռացել է «Ինտերից» (լուսանկար)

«Ինտերի» կիսապաշտպան Գարի Մեդելն այլևս հանդես չի գա իտալական ակումբում:

30-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքելու «Բեշիկթաշի» հետ,- գրում է թուրքական ակումբի թվիթերյան էջը: Չիլիացին արդեն ժամանել է Ստամբուլ, որտեղ շուտով կկայանա նրա շնորհանդեսը:

«Transfermarkt»-ը տեղեկացնում է, որ գործարքը կազմելու է 3 միլիոն եվրո:

Մեդելը «ներաձուրիի» կազմում էր հանդես գալիս 2014-15թթ. մրցաշրջանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում