USD
EUR
RUB

Նիկշա Բավցևիչ․ Այս տուրից հետո կստանանք շատ հարցերի պատասխաններ

Օգոստոսի 12-ին կայանալիք բասկետբոլի ԱԱ-2019-ի նախընտրական փուլի՝ Սլովակիա - Հայաստան հանդիպումից առաջ Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը պատասխանել է ՀԲՖ-ի մամուլի ծառայության հարցերին։

«Առաջիկա հանդիպումը շատ կարևոր է մրցող թիմերի համար։ Կարծում եմ, որ հաղթանակի դեպքում մենք գործնականում կապահովենք մեր տեղը հաջորդ փուլում։ Բավական հավասար խումբ է, որտեղ տանտերերը հաղթել են բոլոր խաղերում։ Մենք այս պահին լավ իրավիճակում ենք, քանի որ հաղթել ենք տնային 2 խաղերում։ 4-րդ տուրի մյուս խաղում Բոսնիա և Հերցեգովինան հյուրընկալելու է Շվեդիային։ Այս տուրից հետո կստանանք շատ հարցերի պատասխաններ։

Սլովակիայի հավաքականին լավ ենք ծանոթ, քանի որ օգոստոսի 2-ին մրցել ենք նրանց հետ։ Հավասար կազմ ունեն, որտեղ առանձնանում է Ռանչիկը՝ Սլովակիայի պատմության լավագույն բասկետբոլիստը։ Եթե Սլովակիան պարտվի, ապա 90 տոկոսով դուրս կմնա հետագա պայքարից, ուստի սա նրանց համար լինել կամ չլինելու խաղ է։

Ցավոք, մենք որոշակի կադրային խնդիրներ ունենք։ Ալան Հեսը վնասվածքի պատճառով չմասնակցեց Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղին։ Նա սկսել է մարզվել և խաղը ցույց կտա, թե որքանով է վերականգնվել։ Վերջին խաղում գլխին հարված էր ստացել Անդրանիկ Չրաբաշը և նրա մասնակցությունը հարցականի տակ է։ Խաղից առաջ կտեսնենք, թե արդյոք Չրաբաշը պատրաստ է հանդիպմանը։

Եթե մենք ցանկանում ենք հաղթել, ապա չպետք է թույլ տանք մրցակցին վաստակել 70-ից ավել միավոր։ Պետք է պաշտպանությունում շատ ուշադիր լինենք և առավելագույնս կենտրոնացած գործենք»,- Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է խորվաթ մասնագետը։

Սլովակիա - Հայաստան հանդիպումը կկայանա Բրատիսլավայի «Հանտ Արենայում» և կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին: Հանդիպման ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել YouTube-ով:

Լրահոս
Հայնկեսը նոր կանոններ է սահմանել «Բավարիայի» ֆուտբոլիստների համար Ռամիրեսը վերադառնալու է Եվրոպա Աստղային ֆուտբոլիստներ, ովքեր չեն մասնակցի աշխարհի առաջնությանը Գործակալ. Մբապեն ցանկանում էր միայն «Բարսելոնա» տեղափոխվել, բայց... Ջախջախիչ հաղթանակ Հայաստանի գավաթի խաղարկությունում NBA. Առաջին տուրերի պատմության ամենախոշոր հաշիվը Կոնտե. Մոուրինյուն թող իր թիմի մասին մտածի Ռոջերս. «Բավարիան» հիասթափեցրեց, կարող էինք հաղթել նրանց Մոուրինյու. Պաշտպանությունում հաջող խաղը հանցագործություն են ներկայացնում Կարեն Գրիգորյանը՝ երկրորդ մրցանակակիր Կավանին կրկնել է Վան Նիստելրոյի ու Ռոնալդուի ռեկորդը Եվրագավաթներ. Մեսսին հատեց 100 գոլի սահմանը «Երեխայի երազանք»․ Ռոնալդուի կյանքի երկու առանցքային պահերը Գոլային հրավառություն «Չելսի» – «Ռոմա» խաղում (տեսանյութ) «Բարսելոնան» 10 ֆուտբոլիստով գերազանցեց «Օլիմպիակոսին», «Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ) ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ հաղթանակը տոնեց (տեսանյութ) ՉԼ․ «Պարի Սեն Ժերմենը» և «Բավարիան» խոշոր հաշվով հաղթանակներ տոնեցին (տեսանյութ) «Ատլետիկոն» չկարողացավ հաղթել «Ղարաբաղին» (տեսանյութ) «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Բենֆիկայի» դեմ հանդիպման մեկնարկային կազմը Իբրահիմովիչը սկսել է մարզվել ընդհանուր խմբում Որոշվել է սեպտեմբերի Պրիմերայի լավագույն ֆուտբոլիստը Հայաստանի աղջիկների (Մ-19) հավաքականը պարտվեց Շոտլանդիային Դավիթ Խիթարյանը լքել է իր պաշտոնը. այլ փոփոխություններ Եվրագավաթներ. Ե՞րբ էր վերջին անգամ «Սևիլյան» 5 գոլ բաց թողել Հաստատում. Շեքսպիրը պաշտոնանկ է արվել Չեմպիոնների լիգայում ամենաշատ խաղեր. Ռոնալդուն շրջանցեց Ռաուլին Գվարդիոլա. «Նապոլին» իմ թիմերի դեմ հանդես եկած լավագույն մրցակիցներից մեկն է Զիդան. Դժգոհ եմ արդյունքից NBA-ն մեկնակեց. Չեմպիոնը 1 վայրկյանով ուշացրեց հաղթական նետումը (տեսանյութ) «Լիվերպուլը» ջախջախեց «Մարիբորին», «Սպարտակը»` «Սևիլյային» (տեսանյութ) ՉԼ․ «Բեշիկթաշը» հաղթեց «Մոնակոյին», «Լեյպցիգը»՝ «Պորտուին» (տեսանյութ) Միևնույն հաշվով «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Նապոլիին», «Շախտյորը»` «Ֆեյենորդին» (տեսանյութ) ՉԼ․ «Ռեալն» ու «Տոտենհեմը» հաղթողին չորոշեցին, «Բորուսսիան» կրկին չհաղթեց (տեսանյութ) «Մանչեսթեր Սիթի» – «Նապոլի» հանդիպման մեկնարկային կազմերը Հայտնի են «Ռեալ» – «Տոտենհեմ» հանդիպման մեկնարկային կազմերը Մոուրինյու. Իմ սաներին բացատրեցի՝ «Բենֆիկան» զգալիորեն ուժեղ է ԲԿՄԱ-ից ու «Բազելից» Ամենամեծ եկամուտ ունեցող եվրոպացի «աստղերը». Ռոնալդուն երկրորդ տեղում է ԱԱ-2018. Կայացել է անցումային խաղերի վիճակահանությունը Հայաստանն ութ մեդալ է նվաճել երիտասարդների ու պատանիների աշխարհի առաջնությունում Ա Սերիայի առաջին պաշտոնանկությունը
website by Sargssyan