Սինքֆիլդ. Արոնյանը պարտվեց Կարլսենին և չեմպիոն չդարձավ (կատարված քայլեր)

Սինքֆիլդ. Արոնյանը պարտվեց Կարլսենին և չեմպիոն չդարձավ (կատարված քայլեր)

Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվել է շախմատի գերխոշոր մրցաշարը: Վերջին տուրից առաջ երեք գրոսմայստերներ` Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վարշե Լագրավը և Լևոն Արոնյանը 5-ական միավոր ունեին և հավակնում էին չեմպիոնի կոչմանը:

Ամենաբարդ իրավիճակում Արոնյանն էր, ով սև խաղաքարերով մրցում էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Հայ շախմատիստը պարտավոր էր հաղթանակի ձգտել, որովհետև հավասար միավորների դեպքում ֆրանսիացին ու հնդիկը լրացուցիչ ցուցանիշներով կգերազանցեին նրան:

Արոնյանը ստիպված էր աշխարհի չեմպիոնի հետ ռիսկային ոճով խաղալ, ինչը սպասվածի պես, դրական արդյունքի չբերեց: Նորվեգացին հեշտությամբ առավելություն ստացավ և հաղթանակ տոնեց:

Մրցաշարի չեմպիոն դարձավ Վարշե Լագրավը (6 միավոր), ով սպիտակներով պարտության մատնեց հետնապահ Յան Նոպմինաչտնիին: Անանդը սևերով ոչ-ոքի խաղաց մեկ այլ հետնապահ Ուեսլի Սոյի հետ: Արոնյանը զբաղեցրեց 4-րդ տեղը, քանի որ Կարլսենը կարողացավ շրջանցել նրան և վաստակել 5,5 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում