Սկզբունքային մրցակիցները ֆուտբոլիստի վարձակալություն են ձևակերպել (լուսանկար)

Սկզբունքային մրցակիցները ֆուտբոլիստի վարձակալություն են ձևակերպել (լուսանկար)

«Յուվենտուսի» կիսապաշտպան Թոմաս Ռինկոնն առաջիկա մրցաշրջանը կանցկացնի այլ ակումբում: Վենեսուելացին վարձակալությամբ տեղափոխվել է «Տորինո»,- հայտնում է վերջինիս պաշտոնական կայքը:

Համաձայնագիրը նախատեսված է 1 տարով: Այդ վարձավճարի համար «ցլերը» 3 միլիոն եվրո են վճարելու: Հաջորդ ամռանը «Տորինոն» իրավունք կունենա 6 միլիոն եվրոյով գնելու Ռինկոնի ամբողջական տրանսֆերը:

Հունվարին 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Յուվնետուսը» 8 միլիոն եվրո էր վճարել «Ջենոային»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում