USD
EUR
RUB

«Չելսին» 9 ֆուտբոլիստով մոտ էր քամբեքին, այլ արդյունքներ (տեսանյութ)

Պրեմիեր լիգայի առաջին տուրում շարունակվում են թրիլերային սցենարով հանդիպումները:

Չեմպիոն «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել էր «Բերնլիին»: Արդեն 14-րդ րոպեին լոնդոնցիները մնացել են 10 ֆուտբոլիստով․ «բաց ոտքով» կոպիտ սահանկման համար խաղադաշտից հեռացվել է Գարի Կեհիլը: Առաջին կեսում «թոշակառուների» մղձավանջը շարունակվել է․ մրցակիցն օգտվելով թվային առավելությունից՝ 3 գոլ է խփել:



Միայն ընդմիջումից հետո Անտոնիո Կոնտեին հաջողվել է փոխել իր թիմի խաղը: Փոխարինման մտած Ալվարո Մորատան կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը: Երբ «Չելսին» մոտ է եղել երկրորդ գոլին, ևս մեկ կարմիր քարտ է ստացել: Կոպիտ խաղի համար երկրորդ դեղին քարտին է արժանացել Ֆրանսեսկ Ֆաբրեգասը: Առաջին զգուշացումը կատալոնացուն ցուցադրվել էր մրցավարին հեգնական ծափահարելու համար:

Քիչ անց չեմպիոնին հաջողվել է 9 խաղացողով ևս մեկ գնդակ խփել։ Մորատայի փոխանցումից հետո աչքի է ընկել Դավիդ Լուիսը: Հաշվի մեջ այլ փոփոխություններ չեն արձանագրվել։



Այսպիսով, «Չելսին» դարձավ ԱՊԼ-ի պատմության երկրորդ թիմը, որը չեմպիոնի կարգավիճակով նոր առաջնությունը սկսում է պարտությամբ: Նախորդ դեպքը գրանցվել էր մեկ տարի առաջ, երբ «Լեսթերը» պարտվել էր «Հալ Սիթիին»:

ԱՊԼ, 1-ին տուր
«Չելսի» – «Բերնլի»` 2:3
Գոլերը՝ Մորատա (69), Լուիս (88) – Վոուկս (24, 43), Ուորդ (39)



Զուգահեռաբար խաղում «Էվերթոնը» Ուեյն Ռունիի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է «Սթոք Սիթիին»: Անգլիայի առաջնության նորեկ «Հադերսֆիլդն» արտագնա խաղում խոշոր հաշվով պարտության է մատնել «Կրիսթալ Փելասին» (3:0), «Վեսթ Բրոմվիչը» տանը հաղթել է «Բորնմութին» (1:0), իսկ «Սաութհեմփթոն» – «Սուոնսի» մրցավեճում հաշիվը չի բացվել (0:0):

Լրահոս
«Ատլետիկոն» ոչ-ոքի խաղաց Լա լիգայի նորեկի հետ (տեսանյութ) Զիդան․ Համամիտ չեմ Ռոնալդուի որակազրկման հետ, բայց չեմ դժգոհի Խեսեի գոլի շնորհիվ «Սթոք Սիթին» հաղթեց «Արսենալին» (ֆոտոշարք, տեսանյութ) Հայաստանի հավաքականը պարտվեց որոշիչ խաղում Իտալիայի առաջնությունը մեկնարկեց չեմպիոնի վստահ հաղթանակով (տեսանյութ) Նադալը կդառնա ամենացածր վարկանիշ ունեցող առաջին ռակետը «Շիրակը» երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութ) Հենրիխ Մխիթարյան․ Այս հաղթանակը թիմային ոգու արդյունք է «Լեսթերը» հաղթեց ԱՊԼ-ի նորեկին (տեսանյութ) Մանեի գոլը հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին» (տեսանյութ) «Բորուսսիան» հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայում (տեսանյութ) «Ռեալը» մտադիր է զգալիորեն բարձրացնել Ասենսիոյի հրաժարագինը Հին Մխիթարյանը վերադարձել է. 2 գոլային փոխանցում ՄՅՈւ-ի հաղթական խաղում (տեսանյութ) «Բարսելոնա» – «Բետիս». Կատալոնացիները կխաղան հատուկ մարզաշապիկով Արտակ Եդիգարյան. «Ալաշկերտում» հոգեբանական խնդիր կա «Սուոնսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մեկնարկային կազմերը Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող «Լիվերպուլը» մերժել է «Բարսելոնայի» 130-միլիոնանոց առաջարկը «Տոտենհեմն» առաջին տրանսֆերն է կատարել Պաշտոնական. Մատյուիդին դարձել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ (լուսանկար) Գերմանիայի առաջնությունը մեկնարկեց «Բավարիա» – «Բայեր» խաղով (տեսանյութ) Նմանություն «Այաքսի» ու «Բանանցի» միջև. Արամ Ոսկանյանը բացատրում է Աբրահամ Խաշմանյան. Այլևս չեմ հանդուրժելու Sport.es. «Բարսելոնան» նոր տրանսֆեր է կատարել Պալասիոն հեռացել է «Ինտերից» (լուսանկար) Ե՞րբ էր վերջին անգամ «Միլանը» եվրագավաթներում 6 գոլ հեղինակել ԵԼ. Բարսեղյանի գոլը «Ֆեներբախչեի» դարպասը, «Միլանի» ջախջախիչ հաղթանակը, այլ արդյունքներ (տեսանյութ) «Բարսելոնան» լուրջ կուրուստ ունի ՊՍԺ-ում Դրաքսլերն ապագա չունի Ունիվերսիադա. Հայաստանի հավաքականի կազմը Ամեն ինչ հանուն «Բարսելոնայի». Դեմբելեն ու Կոուտինյոն լուրջ են տրամադրված «The Best». Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները Մեյվեզեր – ՄակԳրեգոր. Պայմանագրում հատուկ կետ կա Վալդեսն ավարտել է կարիերան ու նոր մասնագիտություն ընտրել ՖԻՖԱ. Տարվա լավագույն մարզչի թեկնածուները «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր մարզիչներ. Զիդանն արդեն երրորդն է «Բարսելոնան» ներկայացրեց Պաուլինյոյին (լուսանկարներ) «Էվերթոնն» ակումբի տրանսֆերային ռեկորդ է սահմանել (լուսանկար) Վալվերդե. «Ռեալն» անպարտելի չէ Պաշտոնական. Կառլեն Մկրտչյանը վերադարձավ Հայաստանի առաջնություն
website by Sargssyan