«Ալաշկերտ» – «Արարատ». Չեմպիոնն ավելի հաջողակ էր (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ». Չեմպիոնն ավելի հաջողակ էր (տեսանյութ)

Հայաստանի առաջնության երկրորդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է «Արարատին» ու 3:0 հաշվով հաղթանակ տոնել:

Առաջին կեսում (35-րդ րոպե) Միհրան Մանասյանը խառնաշփոթ իրավիճակում  գրավել է հյուրերի դարպասը: Երկրորդ կեսում Աբրահամ Խաշմանանի թիմը զարգացրել է հաջողությունը: Նորամուտի խաղն անցկացնող Արտյոմ Սիմոնյանը փոխարինման մտնելուց 4 րոպե անց (61) կրկնապատկել է հաշիվը:

Քիչ անց (73) նույն Սիմոնյանի փոխանցումից հետո հաշիվը խոշոր է դարձրել Արթուր Եդիգարյանը: Երկրորդ ու երրորդ գոլերի ժամանակ անդրադարձեր եղան, որոնք ապակողմնորոշեցին դարպասապահին:

Հատկանշական է, որ առաջին կեսում Արկադի Անդրեասյանի սաների հարվածներից հետո գնդակը երկու անգամ դիպավ հորիզոնական դարպասաձողին, իսկ երկրորդ կեսում` ուղղահայացին:

Երկրորդ տուրից հետո «Ալաշկերտն» ու «Արարատը» 3-ական միավոր ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում