Պաուլինյոն տեղափոխվում է «Բարսելոնա»

Պաուլինյոն տեղափոխվում է «Բարսելոնա»

Բրազիլիայի հավաքականի ու «Գուանչժոու Էվերգրանդի» կիսապաշտպան Պաուլինյոն կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»:

Կատալոնական «Sport» և «Mundo Deportivo» պարբերականները տեղեկացնում են, որ «կապտանռնագույնները» 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար 40 միլիոն եվրո են վճարելու: Հենց այդքան է կազմում բրազիլացու հրաժարագինը: Պաուլինյոն օգոստոսի 14-ին ժամանելու է Բարսելոնա, որպեսզի պայմանագիր կնքի «բլաուգրանայի» հետ: Նշվում է, որ «Բարսային» միանալու համար նա աշխատավարձի նվազեցման է գնալու: Ասիայում նա տարեկան ստանում էր 7 միլիոն եվրո էր, իսկ նոր թիմում այն կազմելու է 5 միլիոն:

Նախկիում չինական ակումբը մերժել էր կատալոնացիների` 20 ու 25 միլիոն եվրոյի առաջարկները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պաուլինյոյի տրանսֆերը «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի խնդրանքն է: Վերջինս ցանկանում է հենակետային կիսապաշտպանի դիրքում Սերժի Բուսկետսին որակյալ փոխարինող ունենալ:

Հիշեցնենք, որ բրազիլացին 2015 թվականից էր հանդես գալիս Չինաստանում: Մինչ այդ նա երկու մրցաշրջան անցկացրել է «Տոտենհեմի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում