ԱՊԼ-ի 11 ֆուտբոլիստ, որոնց հարկավոր է փոխել ակումբը

ԱՊԼ-ի 11 ֆուտբոլիստ, որոնց հարկավոր է փոխել ակումբը

Տրանսֆերային պատուհանը մոտենում է ավարտին, սակայն որոշ սպասված տրանսֆերներ դեռ չեն կայացել: Առանձնացրել ենք Անգլիայի Պրեմիեր լիգայի 11 ֆուտբոլիստի, որոնց ֆուտբոլային «լճացումից» խուսափելու համար հարկավոր է փոխել ակումբը։

1. Քրիս Սմոլինգ – «Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիայի հավաքականին օդի պես հուսալի պաշտպան է պետք, ով կկարողանա փոխարինել Ռիո Ֆերդինանդին: «Մանչեսթեր Յունայթեդում» Սմոլինգի փոխարեն արդեն վաղուց ուրիշներն են խաղում, իսկ վերջին մրցաշրջանը հաշվի առնելով, նա պետք է նոր ակումբ գտնի:

Վիկտոր Լինդելյոֆի տեղափոխությունից հետո Սմոլինգի հնարավորությունները 0-ի են հավասարվում: Հիմա նա պետք է կայուն խաղա, որպեսզի Մունդիալ-2018-ը դադարի երազանք մնալ:

2. Քևին Վիմեր – «Տոտենհեմ»

Վիմերը հիանալի մեկնարկեց, բայց արագ նահանջեց: Կարճ ժամանակահատվածում նա հասցրեց տպավորություն թողնել, ու ֆուտբոլասերները նույնիսկ սկսեցին կասկածել վնասվածք ստացած Յան Վերտոնգենի դաշտ վերադառնալու պարտադիր լիելու մեջ:

Դա 2015-16թթ. էր, ու նա ընդամենը 5 անգամ էր դաշտ դուրս եկել: Հետագայում անգլիացին կորցրեց մարզավիճակը: Պոչետինոն Վիմերին այլևս չի հավատում, բայց մենք գիտենք՝ 24-ամյա ֆուտբոլիստը պոտենցիալ ունի: Նա պարզապես պետք է տեղափոխվի այլ թիմ:

3. Կիրան Գիբս – «Արսենալ»

Սմոլինգի պես Գիբսը բավականին տաղանդավոր ֆուտբոլիստի տպավորություն թողեց, քանի դեռ ինչ-որ բան չէր փոխվել: Երկար ժամանակ նա Էշլի Քոուլի արժանի փոխարինող էր համարվում: Զարմանալի է, բայց նա հիմա արդեն 27 տարեկան է ու նորամուտից հետո գրեթե չի առաջադիմել: Նրա հիմնական խնդիրները վնասվածքների հետ են կապված, իսկ Նաչո Մոնրեալի 2013-ի տրանսֆերը նրան հնարավորություն չտվեց մարտի վերադառնալ: Իսպանացին կայուն խաղացող է ու դա հանգեցրեց նրան, որ Գիբսն արդեն վաղուց հիմնական կազմում չի խաղում: Ի տարբերություն «Արսենալի»` Անգլիան ունի նրա պես ֆուտբոլիստների կարիքը:

4. Ֆաբիան Դելֆ – «Մանչեսթեր Սիթի»

Պաշտպանությունն Անգլիայի հավերժական գլխացավն է, իսկ երկրորդ տեղում կիսապաշտպանության խնդիրն է: Ֆաբիան Դելֆը ժամանակին ապագա աստղի տպավորություն էր թողնում, ու հենց դրա համար «Մանչեսթեր Սիթին» գնեց նրան: Հիմա քչերն են հիշում նրա գոյության մասին:

27-ամյա ֆուտբոլիստը վաղուց կորցրել է Պեպ Գվարդիոլայի թիմում իր հետքը թողնելու հույսը, այնպես որ՝ հեռանալը միակ ճիշտ որոշումն է թվում: Նա լավ ֆուտբոլիստ է, հրաշք փոխանցումներ է կատարում, շատ թիմերի կարող է անհրաժեշտ լինել: «Սթոքն» այս տարի արդեն ուշադրություն է դարձրել նրան:

5. Լեոնարդո Ուլյոա – «Լեսթեր»

31-ամյա արգենտինացին արդեն բարձրաձայնել էր ակումբից հեռանալու ցանկությունը, բայց Քրեյգ Շեքսպիրի մարզչական աստիճանում բարձրացումից հետո 5 անգամ խաղացել է: Հիմա տարօրինակ իրավիճակ է. լրատվամիջոցներից շատերը հաղորդում են, որ շուտով նա նոր պայմանագիր է կնքելու:

Ուլյոան առաջին մրցաշրջանում իրեն լավ դրսևորեց ու արագ հարմարվեց Անգլիային, բայց այս ակումբում ապագա չունի:

6. Դիվոկ Օրիգի – «Լիվերպուլ»

Դանիել Սթարիջը կամ Դիվոկ Օրիգին պետք է լքեն «Լիվերպուլը»: Հաշվի առնելով փաստը, որ վերջերս Յուրգեն Կլոպը դրական արտահայտվեց անգլիացու հասցեին՝ բելգիացու ապագան մեծ հարցականի տակ է: Նա ծանր առաջին հպում ունի, մոբիլ խաղացող չէ: Երբեմն հիանալի ելույթներ է ունենում, երբեմն ուղղակի աննկատ է: Մի՞թե այդպես հնարավոր է շրջանցել Սթարիջին ու Ֆիրմինոյին:

7. Մուհամեդ Բեշիչ – «Էվերթոն»

Եվս մեկ տխուր օրինակ այն բանի, թե ինչպես տպավորիչ սկզբից հետո ֆուտբոլիստը մոռացվում է վնասվածքների պատճառով: Բեշիչը շատ տաղանդավոր խաղացող է, բայց «Էվերթոնն» այլևս չի հավատում նրան: Բոսնիացին մի ամբողջ մրցաշրջան բաց թողեց, իսկ թիմ նոր տաղանդներ եկան: Այլևս մեկնարկում խաղալու հույս չկա: Տրանսֆերի մասին մտածելու ժամանակն է:

8. Գիլֆի Սիգուրդսոն – «Սուոնսի»

Այստեղ ասելու ոչինչ չկա. համեստ «Սուոնսիից» հեռանալն անխուսափելի է իսլանդացու համար: Պարզ է, որ «Տոտենհեմում» նրա նախկին ելույթներն առանձնապես տպավորիչ չէին, բայց նա չպետք է մնա ակումբում, որը գոյատևման պայքար է մղում: Հնարավոր է, որ «Էվերթոնը» նրան ձեռք բերի: Արդեն 50-միլիոն եվրոյի առաջարկ է կատարվել: Գիլֆին արժանի է եվրագավաթներում խաղալուն: 

9. Վիլֆրիդ Բոնի – «Մանչեսթեր Սիթի»

Այնպես ստացվեց, որ «Մանչեսթեր Սիթին» շատ ֆուտբոլիստների կարիերան փչացրեց: Բոնին էլ չկարողացավ բացվել այդ թիմում: Որքան էլ լավ խաղացող լիներ, Ագուերոյին մթագնել չէր կարող: Անգամ այն ժամանակ, երբ արգենտինացին վնասվածք ուներ, Բոնին չկարողացավ ինքնադրսևորվել․ 2015 թվականի տեղափոխությունից հետո նա ընդամենը 6 խաղ է անցկացրել:

Հիմա նրա տրանսֆերը գնելը մեծ ռիսկ է: Բոնիին հաճախ են սխալ օգտագործում, բայց գրագետ մարզիչը կարող է շատ բանի հասնել նրա հետ: 

10. Լոիկ Ռեմի – «Չելսի»

Շեյխերից առաջ «Չելսին» էր ամենահայտնի «կարիերաներ սպանողը»: Ռեմին գիտեր իր հնարավորությունները, երբ 2014 թվականինի Դիեգո Կոստայի ու Դիդյե Դրոգբայի տրանսֆերներից հետո լոնդոնյան թիմ տեղափոխվեց: Ֆրանսիացին գոլահար չէ, բայց կարողանում ու սիրում է կարևոր գնդակներ խփել: ԱՊԼ-ում ավելին պետք էլ չէ:

Կոստան գուցե հեռանա թիմից, բայց Ալվարո Մորատան հաստատ գլխավոր դերում կլինի: Թույլ է հավատը, որ Ռեմին կարող է որևէ բան անել:

11. Ալեքսանդր Միտրովիչ – «Նյուքասլ»

Նրա ու «Նյուքասլի» սերը փոխադարձ է, սակայն հարաբերությունները զերծ չեն խնդիրներից, ու ցավոտ բաժանումը մոտ է: Անկախ իր կարգավիճակից` Միտրովիչը թիմին այնքան էլ օգտակար չեղավ, Դուայթ Գեյլից ու Այոսե Պերեսից քիչ խաղաց: Միտրովիչը 22 տարեկան է ու պետք է «Նյուքասլը» հետևում թողնելով՝ նոր բան գտնի:

 

Աղբյուրը` Footballhd.ru

Հետևեք մեզ նաև Telegram-ում