Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել

Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել

Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի՝ Մոսկվայի «Դինամոյի» հետ տնային խաղից (1:3) հետո հրաժարական է տվել:

Աշխատանքի դադարեցման պատճառը դաղստանցիների անբավարար արդյունքներն են․ «Անժին» 6 հանդիպումներից հետո 3 միավոր է վաստակել:

50-ամյա մասնագետը մախաչկալացիների ղեկը ստանձնել էր նախորդ մրցաշրջանի ընթացքում և կարողացել էր թիմի համար պահպանել Պրեմիեր լիգայի ուղեգիրը:

Սպասվում է, որ «Անժիում» Գրիգորյանին կփոխարինի Վալերի Կարպինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում