Ժուլիանոն հեռացել է «Զենիթից» (լուսանկար)

Ժուլիանոն հեռացել է «Զենիթից» (լուսանկար)

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ժուլիանոն «Զենիթից» տեղափոխվել է «Ֆեներբախչե»:

Պետերբուրգցիների մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել ստամբուլցիների հետ: Նոր թիմում նա հանդես է գալու 20 համարի մարզաշապիկով: Բրազիլացու տրանսֆերը կազմել է 7 միլիոն եվրո: Մեկ տարի առաջ նրա տեղափոխության համար ռուսական ակումբը նույնքան գումար էր վճարել «Գրեմիոյին»:

«Զենիթում» անցկացրած մրցաշրջանում կիսապաշտպանը 18 գոլ էր խփել ու 14 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում