ԱՊԼ. «Տոտենհեմի» կոմբիանցիոն խաղը գեղեցիկ հաղթանակով պարգևատրվեց (տեսանյութ)

ԱՊԼ. «Տոտենհեմի» կոմբիանցիոն խաղը գեղեցիկ հաղթանակով պարգևատրվեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության առաջին տուրում կայացել է «Նյուքասլ» – «Տոտենհեմ» հանդիպումը․ Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնը հաղթել է 2:0 հաշվով:

Լոնդոնցիները խաղի ընթացքում զգալի առավելություն ունեին, սակայն միայն երկրորդ կեսում կարողացան հաղթանակ կորզել: Մինչ այդ Ռաֆայել Բենիտեսի թիմը 10 ֆուտբոլիստով էր մնացել․ Շոնջո Շելվին միտումնավոր կանգնեց  խոտածածկին ընկած Դելե Ալիի ոտքին, ինչի համար հեռացվեց խաղադաշտից:

Հետագայում Ալին կարողացավ վրեժխնդիր լինել: Մաուրիսիո Պոչետինոյի թիմի հիասքանչ կոմբինացիայից հետո Կրիստիան Էրիկսենը նուրբ փոխանցմամբ գնդակն ուղարկեց անգլիացու կողմը, ով դեպի առաջ կատարած ցատկով գրավեց դարպասը:

Քիչ անց լոնդոնցիների հաղթանակն ամրապնդեց Բեն Դևիսը: Հերթական գեղեցիկ կոմբինացիայի ժամանակ ձախ պաշտպանը գնդակին Հարի Քեյնից շուտ հասավ և դարձավ գոլի հեղինակ:

Չեմպիոնշիփում մեկ տարի անցկացնելուց հետո «Նյուքասլի» համար դա առաջին խաղն էր ԱՊԼ-ում:

Անգլիայի Պրեմիեր լիգա, առաջին տուր

«Նյուքասլ» – «Տոտենհեմ»` 0:2
Գոլերը` Ալի (61), Դևիս (70)

Հետևեք մեզ նաև Telegram-ում