«Շիրակը» դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Շիրակը» դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ)

Հաայստանի Բարձրագույն խմբում ավարտվեց երկրորդ տուրը: Վերջին խաղում «Շիրակն» ընդունել է «Բանանցին» ու 1:0 հաշվով հաղթանակ տարել: Միակ գոլը 9-րդ րոպեին հեղինակել է հարձակվող Վարդան Բակալյանը:

Գյումրեցիների նորեկն օգտվել է «Բանանցի» պաշտպանների դանդաղկոտությունից, խլել գնդակը և գրավել դարպասը:

Այդ հաղթանակի շնորհիվ «Շիրակը» վաստակել է 6 միավոր ու միանձնյա գլխավոր մրցաշարային աղյուսակը: «Բանանցն» ունի 1 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում