«Գենգամ» – ՊՍԺ. Նեյմարը մեկնարկային կազմում է

«Գենգամ» – ՊՍԺ. Նեյմարը մեկնարկային կազմում է

Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի շրջանակում կկայանա «Գենգամ» – ՊՍԺ հանդիպումը:

Փարիզցիների կազմում նորամուտը կնշի հարձակվող Նեյմարը: Բրազիլացու` «Բարսելոնայից» տեղափոխության բոլոր փաստաթղթերի հարցերը լուծվել են և նրան կարողացել են հայտավորել այսօրվա հանդիպմանը: ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հետևյալ կազմն է դուրս բերել խաղադաշտ.

Ալֆոնս Արեոլա – Լևեն Կուրզավա, Տյագո Սիլվա, Մարկինյոս, Դանի Ալվես, Տյագո Մոտտա, Մարկո Վերատի, Ադրիեն Ռաբյո, Նեյմար, Անխել Դի Մարիա, Էդինսոն Կավանի:

Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում