Իտալիայի սուպերգավաթի հանդիպումը դրամատիկ վերջաբան ունեցավ (տեսանյութ)

Իտալիայի սուպերգավաթի հանդիպումը դրամատիկ վերջաբան ունեցավ (տեսանյութ)

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացել է Իտալիայի սուպերգավաթի՝ «Յուվենտուս» – «Լացիո» հանդիպումը: Պայմանականորեն դաշտի տեր համարվող թուրինցիների համար հանդիպումը դրամատիկ ավարտ է ունեցել․ գրանցվել է 2:3 հաշիվը:

Առաջին կեսում ու երկրորդի սկզբում Չիրո Իմոբիլեն գրավել է Ջանլուիջի Բուֆֆոնի դարպասը: Գնդակներից մեկը իտալացին հեղինակել էր՝ իր վաստակած 11-մետրանոցն իրացնելով:

Խաղավերջում «Ծեր սինյորան» մեծ ջանքերի գնով հավասարացրել է հաշիվը: Նախ տուգանային հարվածով գեղեցիկ գոլ է խփել Պաուլո Դիբալան, ապա ավելացրած ժամանակի առաջին րոպեին արգենտինացին իրացրել է Ալեքս Սանդրոյի վաստակած 11-մետրանոց հարվածը:

Երբ թվում էր, թե հիմնական ժամանակը կավարտվի ոչ-ոքի արդյունքով, Ջորդան Լուկակուն անհատական անցում է ձեռնարկել, մտել տուգանային հրապարակ ու փոխանցում կատարել կենտրոն, որտեղից 21-ամյա կիսապաշտպան Ալեսանդրո Մուրջիան գրավել է դարպասը:

Այսպիսով, «Լացիոն» իր պատմության ընթացքում չորրորդ անգամ դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր:

Իտալիայի սուպերգավաթ 

«Յուվենտուս» – «Լացիո»` 2։3
Գոլերը՝ Դիբալա (85, 90+1) – Իմոբիլե (32, 54, 90+2), Մուրջիա (90+2)

Հետևեք մեզ նաև Telegram-ում