Նեյմարի հաղթական ու գոլային նորամուտը (տեսանյութ)
14/08/2017 02:16
Նմանատիպ
Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Գենգամին»:
Փարիզցիներն իրենց առավելությունը կարողացել են օգտագործել միայն ընդմիջումից հետո: 52-րդ րոպեին զավեշտալի ինքնագոլի հեղինակ է դարձել տանտերերի պաշտպան Ջորդան Իկոկոն: 10 րոպե անց ՊՍԺ-ի կազմում նորամուտը նշող Նեյմարը լավ փոխանցմամբ դարպասապահի դիմաց մեն-մենակ է դուրս բերել Էդինսոն Կավանիին, ով չի վրիպել:
82-րդ րոպեին աչքի է ընկել հենց 25-ամյա բրազիլացին: Կավանիի փոխանցումից հետո Նեյմարը մոտ տարածությունից կատարած հարվածով վերջակետ է դրել հանդիպմանը:
ՊՍԺ-ն վաստակել է 6 միավոր և հավասարվել առաջատարներ «Մոնակոյին», «Մարսելին», «Լիոնին» ու «Սենտ Էտիենին»: «Գենգամը» երեք միավորով 13-րդ տեղում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում