Զիդան. Արժանի էինք այս հաղթանակին

Զիդան. Արժանի էինք այս հաղթանակին

Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության առաջին՝ «Բարսելոնա» – «Ռեալ» (1:3) հանդիպումից հետո մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր մեկնաբանությունն է տվել։

«Մենք արժանի էինք այս հաղթանակին: Իմ ֆուտբոլիստները պայքարեցին՝ չնայած մրցակցի թվային առավելությանը։ Խաղադաշտում նրանք ներդրեցին բոլոր ուժերը, շնորհակալ եմ նրանց: Հպարտ եմ իմ թիմով:

Երջանիկ ենք, որ նման հաղթանակի հասանք, սակայն առջևում դեռ պատասխան խաղը կա: Տիտղոսը դեռ չենք նվաճել»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում «Marca»-ն։

Հիշեցնենք, որ պատասխան մրցավեճը կկայանա օգոստոսի 16-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում