Վալվերդե. «Ռեալը» ֆավորիտ դարձավ, բայց դեռ պատասխան խաղ կա

Վալվերդե. «Ռեալը» ֆավորիտ դարձավ, բայց դեռ պատասխան խաղ կա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի առաջին հանդիպումը (1:3):

«Հաշիվն անչափ անհարմար է: «Ռեալը» դարձավ ֆավորիտ, սակայն առջևում դեռ պատասխան խաղ կա: Մրցակիցը երեք գոլ խփեց, բայց մենք նույնպես լավ էինք խաղում: Ցավոք, չկարողացանք իրացնել մեր գոլային պահերը: Դարպասին մոտենալը բավական չէ, հարկավոր է գոլ խփել: «Ռեալը» մեզ պատժեց հակագրոհների միջոցով: Ընդհանուր առմամբ` սա կոշտ խաղ էր, որն իր առանձին ոճն ուներ:

Իհարկե, թիմում փոփոխություններ են լինելու: Ձգտում ենք լավագույն թիմն ունենալ: Պետք է առաջ նայել»,- 53-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում «Mundo Deportivo»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում