«Ռեալի» դեմ խաղերի ռմբարկուներ. Մեսսին դարձավ առաջատար

«Ռեալի» դեմ խաղերի ռմբարկուներ. Մեսսին դարձավ առաջատար

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի սուպերգավաթի՝ «Ռեալի» հետ առաջին խաղում (1:3): Նա հստակորեն իրացրել է 11-մետրանոց հարվածը:

Այդ գնդակն արգենտինացու համար 24-րդն էր սուպերկլասիկոներում: 30-ամյա ֆուտբոլիստը դարձավ «Ռեալի» դարպասն ամենաշատ գոլերը խփած խաղացողը: Նախկինում նա այդ նվաճումը կիսում էր Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին հարձակվող Տելմո Սարայի հետ,- գրում է «Marca»-ն:

Մեսսիի համար դա «սերուցքայինների» դեմ 35-րդ հանդիպումն էր, որոնցում նա ունի 37 արդյունավետ գործողություն (24 գոլ և 13 գոլային փոխանցում):

Միաժամանակ հայտնի է դարձել, որ «Ռեալի» դեմ երեկվա խաղում «բլաուգրանայի» առաջատարը լավագույնն է եղել մի քանի վիճակագրական տվյալներում: Մեսսին 9 անգամ կարողացել է շրջանցել մադրիդցիների խաղացողներին: Դրա համար նրան պահանջվել է 13 փորձ: Լիոնելը նաև 3 սուր դիպուկ փոխանցում է կատարել, որոնք առաջացել են 8 փորձի արդյունքում: «Բարսելոնայի» «10» համարը նաև ամենաշատ հարվածներն է կատարել՝ 8 հարված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում