Պաշտոնական. Պաուլինյոն տեղափոխվեց «Բարսելոնա»

Պաշտոնական. Պաուլինյոն տեղափոխվեց «Բարսելոնա»

Բրազիլիայի հավաքականի ու «Գուանչժոու Էվերգրանդի» կիսապաշտպան Պաուլինյոն տեղափոխվել է «Բարսելոնա»: Այդ մասին հայտնում է կատալոնացիների պաշտոնական կայքը:

Տրանսֆերը կազմել է 40 միլիոն եվրո: Հենց այդքան էր 29-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը, սակայն «կապտանռնագույնները» չինացիների հետ պայմանավորվել են գործարքը որպես հասարակ տեղափոխություն ձևակերպելու շուրջ, որպեսզի խուսափեն ավելորդ հարկային վճարներից:

Բրազիլացին «կապտանռնագույնների» հետ 4 տարվա պայմանագիր է կնքել: Նրա հրաժարագնի համար սահմանվել է 120 միլիոն եվրո գումար: Պաուլինյոյի շնորհանդեսը տեղի կունենա օգոստոսի 16-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում