Խեսեն մեկ քայլով ԱՊԼ-ում է

Խեսեն մեկ քայլով ԱՊԼ-ում է

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը մոտ է կարիերան Անգլիայում շարունակելուն:

Փարիզցիները «Սթոք Սիթիի» հետ համաձայնեցրել են 24-ամյա ֆուտբոլիստի մեկ տարվա վարձակալությունը,- տեղեկացնում է «Sky Sports»-ի ինսայդեր Գիլյեմ Բալագեն:

Կողմերը քննարկում են գործարքի վերջին կետը, որը կապված է ամբողջական տրանսֆերը գնելու հետ: Ֆրանսիացիները ցանկանում են, որ այն կազմի 25 միլիոն եվրո: 2016 թվականին ՊՍԺ-ն իսպանացու համար հենց այդքան է վճարել Մադրիդի «Ռեալին»:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը Խեսեն վարձակալությամբ անցկացրել է «Լաս Պալմասում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում