«Չեմ հարգում Կոնտեին, նա մարզչական հմայք չունի». Դիեգո Կոստան անկեղծանում է

«Չեմ հարգում Կոնտեին, նա մարզչական հմայք չունի». Դիեգո Կոստան անկեղծանում է

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան հարցազրույց է տվել «Daily Mail»-ին, որում խիստ քննդատության է ենթարկել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, ինչպես նաև պատմել իր առաջիկա ծրագրերի մասին:

Կոնտեի մասին

«Նա շատ պարզ ու հստակ գաղափարներ ունի: Արդեն հասկացել եմ, թե նա ինչ տեսակի մարդ է: Նա սեփական կարծիքն ունի, որը չի փոխվում: Կոնտեն հիանալի մարզիչ է, ով լավ աշխատանք է կատարել, սակայն որպես մարդ նրան չեմ հարգում: Նա այն տեսակի մարզիչներից է, ով ֆուտբոլիստների հետ մոտ հարաբերություններ չի ունենում, նրանց տարածության վրա է պահում: Նա հմայք չունի:

Ինչ վերաբերվում է այն հաղորդագրությանը… Կարելի էր ամեն ինչ այլ կերպ անել: Նման դեպքերում հարկավոր է մարդուն առերես ճիշտն ասել: Այդ հաղորդագրությունից հետո զայրացած էի, բայց հիմա հանգստացել եմ: Հատուկ չեմ ջնջել այդ sms-ը: Եթե ինձ սուտ խոսելու մեջ մեղադրեն, կկարողանամ այն ցույց տալ»:

«Չելսիի» կատարած քայլերի մասին

«Իմ առջև փակել են հանդերձարանի ճանապարհը` արգելելով շփվել թիմակիցներիս հետ, բայց ես հանցագործ չեմ: Չեմ կարծում, թե իմ հետ նման կերպ վարվելն արդար է, հատկապես այն ամենից հետո ինչ արել եմ «Չելսիի» համար: 

Ինձ մեկշաբաթյա լրացուցիչ արձակուրդ էին տվել, որից հետո անընդհատ տուգանում էին: Նրանք ցանկանում են, որ երիտասարդական թիմի հետ մարզվեմ, իսկ ես մտադիր չեմ դա անել: Ես հանցագործ չեմ և որևէ վատ բան չեմ արել: Եթե ցանկանում են տուգանել ինձ, թող այդպես շարունակեն»:

Ապագայի մասին

«Պատրաստ եմ մեկ տարի առանց խաղային պրակտիկայի անցկացնել Բրազիլիայում, նույնիսկ եթե «Չելսին» ինձ առանց աշխատավարձի թողնի: Դրանից հետո կվերադառնամ և ավելի ուժեղ կդառնամ: Եթե սխալ վարվեի, արդեն «Չելսի» վերադարձած կլինեի ու կանեի այն, ինչ ինձ կասեն:

Ցանկանում եմ վերադառնալ «Ատլետիկո»: «Չելսիի» տնօրենին ասել եմ, որ մարզչի ծրագրերի մեջ չեմ մտնում, ուստի կուզեի կրկին խաղալ «Ատլետիկոյում»: Մյուս բոլոր առաջարկները մերժել եմ: Բայց «Չելսին» ցանկանում է իմ տրանսֆերը չինացիներին կամ այլ ակումբի վաճառել»,- ասել է Կոստան:


 

Հետևեք մեզ նաև Telegram-ում