Պաուլինյոն ինքն է վճարել «Բարսելոնա» տեղափոխվելու գումարի 20 տոկոսը

Պաուլինյոն ինքն է վճարել «Բարսելոնա» տեղափոխվելու գումարի 20 տոկոսը

«Բարսելոնայի» նորեկ Պաուլինյոն վճարել է «Գուանչժոու Էվերգրանդից» կատալոնական ակումբ տեղափոխվելու գումարի որոշ մասը:

«Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ կապտանռնագույնները» պատրաստ չեն եղել բավարարել չինացիների 40 միլիոն եվրո կազմող տրանսֆերային պահանջը, ուստի բրազիլացին ինքն է վճարել պակասող 7,5 միլիոնը (ընդհանուր գումարի մոտ 20 տոկոսը): «Բարսելոնան» փոխանցելու է 32,5 միլիոնը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 29-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանայի» կազմում տարեկան 5 միլիոն եվրո է ստանալու: Դա երկու միլիոնով քիչ է այն գումարից, որը կիսապաշտպանը ստանում էր Չինաստանում:

Աղբյուրը գրում է, որ Պաուլինյոյի նման քայլից հետո «Բարսելոնան» պատրաստակամություն է հայտնել հետագայում ավելացնել նրա աշխատավարձը, եթե բրազիլացին հաջող ելույթներ ունենա։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի շնորհանդեսը կկայանա օգոստոսի 17-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում