ՊՍԺ-ն ու «Յուվենտուսը» տրանսֆեր են համաձայնեցրել

ՊՍԺ-ն ու «Յուվենտուսը» տրանսֆեր են համաձայնեցրել

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին տեղափոխվելու է «Յուվենտուս»:

«Corriere dello Sport»-ը գրում է, որ թուրիցիները պայմանավորվել են 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Գործարքը կազմելու է 15 միլիոն եվրո: Ֆրանսիացին մեկ տարուց ստանալու էր ազատ խաղացողի կարգավիճակ:

Վերջին տարիների ընթացքում «ծեր սինյորան» Մատյուիդիին հրավիրելու մի քանի փորձ էր կատարել, սակայն ֆրանսիացիները հրաժարվում էին բաց թողնել կիսապաշտպանին:

Բլեզը ՊՍժ է տեղափոխվել 2011 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում